Գոյություն չունեցող կրկեսը

Կրկեսը, որպես խաղային բանահյուսության և խորհրդապաշտական արվեստի հնագույն ձևերից, հայ միջնադարում եղել է թատրոնի ամենաընդունված տեսակը և կոչվել թատր կամ թէատրոն(հուն.՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան)։ Դրական սակավաթիվ վկայություններից ամենահինը վերաբերում է 5-րդ դարին։ Եզնիկ Կողբացու, Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ի մեջ կարելի է հանդիպել կրկեսի մասին վկայությունների։
Հայկական միջնադարյան կրկեսային արվեստը վկայված է նաև ուշ շրջանի աղբյուրներում։ 1248 թվականին Ժուանվիլ անունով խաչակիր ասպետը Երուսաղեմի ճանապարհին հանդիպել է Մեծ Հայքից ուխտ գնացող չորս ձեռնածու-ակրոբատների։ Միջնադարում կրկեսը եղել է նաե ուժային ցույցերի, կոփամարտի և ըմբշամարտի վայր։

Երեւանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում ՝ Ագաթանգեղոսի 1 հասցեում: Այն փայտից էր եւ նախատեսված էր 800 հանդիսատեսի համար: Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը:
big_eed8621df5376e196171dfba005cbe0f

1939 թվականին նույն տեղում կառուցվել է նոր շենք , որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով, իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։ Դահլիճը միշտ լեփ լեցուն էր` երեւանյան կրկեսը հաճախ գերակատարում էր պլանը:Տոմսերի գինը կազմում էր 60 կոպեկից մինչեւ 3 ռուբլի:Կրկեսի հայ արտիստները մինչև 1956 թվականը հանդես են եկել պետական կրկեսների կենտրոնական վարչության համակարգի զանազան կոլեկտիվներում։ Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ Վարդանովների ընտանիքը։ 20-րդ դարի սկզբին տարբեր կրկեսներում հաջողությամբ գործել են նաև Ա․ Մինասովը (ակրոբատ), էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը (Ռ․ Մանուկյանն առաջինն է արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման)։ 1956 թվականին, հայկական արվեստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը , որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչված էկվիլիբրիստ Վ․ Արգումանյանը։ Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը ։
erexanerin-krkes-tan-u8863-1

Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լեոնիդ Ենգիբարյանը։ Լեոնիդ Ենգիբարյանը ստեղծել է հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը: Նա կերտեց ավանդական ծաղրածուի դիմակ` մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն: Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին:

Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը

Այժմ հին կրկեսից ոչինչ չի մնացել , 2012 թվականին վերանորոգման նպատակով , շենքը ամբողջությամբ պայթեցվեց :
Տեսանյութ ՝

Կրկեսի վերաբացումը նախատեսվում էր 2014 թվականին : Նախագծի համաձայն՝ կրկեսի գմբեթի բարձրությունը նախկին 16.5 մետրից կհասնի մինչև 21մ։ Նստատեղերի քանակը 700-ից կհասնի 2000-ի։

Երեւանի ապագա կրկեսը
Երեւանի ապագա կրկեսը

Նախկին գմբեթը կփոխարինվի մետաղական կոնստրուկցիայով, որոնք ավելի թեթեւ են եւ ապահով՝ սեյսմիկ կայունության տեսանկյունից: Նորակառույց կրկեսը կունենա նաեւ հյուրանոցային սենյակներ, որոնք կլինեն ոչ թե բիզնեսի, այլ՝ հյուրախաղերի եկած դերասանների համար:

Աղբյուր ՝ հայկական հանրագիտարան

Եվա Աշղյան

Թողնել մեկնաբանություն