ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող աննախադեպ տեսանյութեր, որոնց վրա են առաջին անգամ պատկերվել Ցեղասպանության տարիներին Թուրքիայից գաղթող հայեր: Տեսանյութը՝ http://www.amerikayidzayn.com/a/2845788.html Շարունակել կարդալ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

Սահմանների ապրիլյան լարվածությունը ստիպեց տեսահոլովակը նվիրել հայոց սահմանները անառիկ պահող հայ զինվորին. (ՊՐԵՄԻԵՐԱ)

Օրերս տեղի ունեցավ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի «Հայոց բանակ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգը կատարում են Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, կապիտան Դավիթ Արզումանյանը եւ շարքային Վահե Մարգարյանը: Գործիքավորումը կատարել է Տիգրան Իշխանյանը, Դավիթ Արզումանյանը, օպերատոր եւ ռեժիսորն է Աշոտ Մկրտչյանը: Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի գնդերեց ՎՈԼՈԴՅԱ սարկավագՆԱՋԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակն համատեղ իրականացնելու մտահղացումն առաջացել է համերգներից մեկում իրենց կատարումից հետո հանդիսատեսի դրական արձագանքից. «Անդրանիկ Օզանյանի … Շարունակել կարդալ Սահմանների ապրիլյան լարվածությունը ստիպեց տեսահոլովակը նվիրել հայոց սահմանները անառիկ պահող հայ զինվորին. (ՊՐԵՄԻԵՐԱ)

Աննա Կարենինան և դրա էկրանավորումները

Աննա Կարենինա, ( առանձին գրքով լույս է տեսել 1878 թ.): Լև Տոլստոյի վեպը, ամուսնացած կնոջ` Աննա Կարենինայի ու սպա կոմս Վրոնսկու սիրո մասին է։ Վեպում պատկերված է 19-րդ դարի երկրորդ կեսի Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ազնվական միջավայրերի առօրյան և տիրող բարքերը։ Կարծում եմ չեմ սխալվի, եթե նշեմ, որ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը ռուս գրականության մեջ` մեծ հռչակ վայելող ստեղծագործություններից մեկն է: Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ այս … Շարունակել կարդալ Աննա Կարենինան և դրա էկրանավորումները

Աբրահամ Լինքոլն

1776թ. Երբ Ամերիկյան 13 գաղութներն ընդունեցին նշանավոր Անկախության դեկլարացիան, Ռոքինգհեմ կոմսությունում ապրում էր կապիտան Ա. Լինքոլնը: Ա. Լինքոլնը ծնվել է 1809թ.-ի փետրվարի 12-ին Կենտուկի նահանգի Հարդին մարզի մի փոքրիկ խրճիթում անկիրթ գյուղացիներ Թոմաս Լ.-ի եւ Նենսի Հենքսի ընտանիքում: Նա 7 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ինդիանա: Ինչպես հետո վերհիշում էր Լինքոլնը. Ծանր դեպք «սաստիկ կարիքի ժամանակաշրջան» -էր դա: Սնվում էին գլխավորապես նրանով, ինչ հաջողվում էր … Շարունակել կարդալ Աբրահամ Լինքոլն

Հայկական պարերը միայն հայերի համար է

Հունիսի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի հաշվետու-ավարտական համերգը, որի սկզբում ցուցադրվեց Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի երրորդ գործողությունը : Համերգի երկրորդ բաժնում ցուցադրվեցին հայ և այլ ժողովուրդների պարեր՝ Ազատ Ղարիբյանի, Վանուշ Խանամիրյանի, Նորայր Մեհրաբյանի, Հովհաննես Խաչիկյանի, Սրբուհի Բաբայանի բեմադրություններով: Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն , դասական պարերի և դասական զուգապարերի պարուսույց՝Հովհաննես Դիվանյանը իր խոսքում նշեց, … Շարունակել կարդալ Հայկական պարերը միայն հայերի համար է

Մայքլ Ջեքսոն

Մայքլ Ջեքսոնի երաժշտության նոր կիրառման ձև է գտել մի հնդիկ գյուղացի: Տարիներով նրա դաշտերը տրորում էին վարազները: Փրկություն չկար : Գյուղացին որոշեց վախեցնել նրանց բարձր երաժշտությամբ և միացրեց Մայքլի երգերից հաջողությունը սպասվածից վեր էր ՝ վախեցած վարազներն այլևվս չհայտնվեցին : Հանրահայտ պոպ- աստղ Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958թ.օգոստոսի 29-ին: 7- ը երջանիկ թիվ է նրա համար, նա ընտանիքի 7-րդ երեխան է : Ջեքսնի հայրը դեկտատորի … Շարունակել կարդալ Մայքլ Ջեքսոն

Չարլի Չապլին

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին, ըստ իր տվյալների՝ երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում։ Նրա ծննդից հետո ընտանիքը տեղափոխվել է Ուեսթ-սկվեր։ Այդ ժամանակը եղել է Չապլինի կյանքի այն շրջանը, երբ նրանք դեռ աղքատ չէին ու ապրում էին ճաշակով կահավորված երեքսենյականոց բնակարանում։ Չապլինի մայրը վարիետե թատրոնում խաղում էր սուբրետ դերեր։ Երեսունին մոտ, դեմքի սքանչելի գույնով, մանուշակաերկնագույն աչքերով և բաց շագանակագույն մազերով կին … Շարունակել կարդալ Չարլի Չապլին

Կանայք Նապոլեոնի կյանքում

Նապոլեոնը և սերը «Ես միայն գլխանոց եմ, գլուխը դու ես»․․․ Համացանցում պատահաբար կարդացի այս տողը, որը կնոջն էր ասել Բալզակի ստեղծած աշխարհի ամենալավ հետախույզներից մեկը՝ Կոմյուզոն։ Դրանից հետո ձեռքս ընկավ «Կանայք Նապոլեոնի կյանքում» գիրքը։ Գուցե Նապոլեոնի դեպքում Բալզակի այդ տողը չափազանցություն լինի, սակայն նրա կյանքում էլ մեծ դեր ունեցան կանայք։ Երիտասարդ Նապոլեոնը իր նամակներից մեկում գրում էր․ «Ի՞նչ է սերը․․․ Դա սեփական թուլության գիտակցումն է, … Շարունակել կարդալ Կանայք Նապոլեոնի կյանքում

Տեսողությունը մարդու գիտակցության մեջ է: Ռեյ Չարլզ

Մեծն Սթիվիի ծննդյան թվից մեկ տարի առաջ` 1949-ին էր, երբ դեռևս ոչինչ չասող անվամբ Ռեյ Չարլզ Ռոբինսոնը որոշեց դառնալ Ռեյ Չարլզ: Իսկ նա արեց այդ, որպեսզի իրեն չշփոթեն հանրահայտ բռնցքամարտիկ Շուգար Ռեյ Ռոբինսոնի հետ, որը ևս ձայնապնակներ էր ձայնագրում: Ինչ եղավ հետո` բոլորս գիտենք: Նրա ավանդը «սև երաժշտության» նորացման, զարգացման և տարածման մեջ անգնահատելի է: Ճիշտ է, երաժշտական քննադատները տարակարծիք են, երբ խոսքը վերաբերում է … Շարունակել կարդալ Տեսողությունը մարդու գիտակցության մեջ է: Ռեյ Չարլզ

Կլեոպատրա

Արվեստի, գիտելիքի, պոեզիայի կենտրոնում` Ալեքսանդրիայում ծնված Կելոպատրան չէր կարող անմասն մնալ այդ ամենից: Մի քանի լեզուներին տիրապետելը, գրականության և փիլիսոփայության ուսումնասիրությունը հետագայում դառնալու էին նրա ամենակարող զենքերը երկրի և հատկապես տղամարդկանց կառավարման հարցում…Տղամարդիկ նրա գլխավոր թերությունն ու առավելութունն էին: Նույնիսկ նա մահ էր նվիրում բոլոր այն տղամարդկանց, ովքեր կցանկանային մի գիշեր անցկացնել նրա հետ: Եվ պատկերացրեք այդպիսիները գտնվում էին, որոնց գլուխները հաջորդ օրը ցուցադրվում էին … Շարունակել կարդալ Կլեոպատրա